ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ի՞նչ կապ ունի այս ամենը մեր պետության հետ

Ի՞նչ կապ ունի այս ամենը մեր պետության հետ
10.02.2023 | 10:02

Ի՞նչ կապ ունի այս խորհրդարանը Հայաստանի հետ, այս ժողովրդի հետ։ Ի՞նչ կապ ունի այստեղ ապրող մարդկանց հետ։ Ի՞նչ կապ ունի մեր առջև կանգնած պատմական ռիսկերի հետ։ Ոչ մի։


Գռեհիկ, անմիտ քննարկումներ ԱԺ դահլիճում՝ էն պարագայում, երբ մենք լրջագույն վտանգների առաջ ենք։
Իշխանության ղեկավարը մի քանի ծայրահեղ վտանգավոր միտք է հնչեցնում նույն ԱԺ-ում՝ զրո ռեակցիա, արտգործնախարարը նոր էսկալացիայի ռիսկի մասին է խոսում՝ զրո ռեակցիա։


Պատահական մեծամասնության ներկայացուցիչներըb 8-րդ դասարանի պատկերացումներով ելույթներ են ունենում։
Ինչպե՞ս է որոշվել, որ ընդդիմադիր խմբակցությունը «քաղաքական բյուլետենով» մի փուլ մասնակցում է, մի փուլ՝ չի մասնակցում ԱԺ նիստերին։ Ո՞վ է որոշել, որ ընդդիմությունն այս պահին պետք է ակտիվ մասնակցի ինչ-որ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցին։ Ո՞ր ընտրազանգվածն է ընդդիմությանը լիազորել ՔՊ-ի հետ խանդավառ լեզվակռվի։ Ի՞նչ կապ ունի այս ամենը մեր պետության հետ։


Սա շատ լուրջ թեմա է, որովհետև այս դատարկության պայմաններում պետություն պահելու ողջ բեռը լուռ կոնսենսուսով դարձյալ թողնվում է 18-20 տարեկանների, բանակի վրա։
Բովանդակային դատարկության ու մեր անելիքի մասին ավելի մանրամասն՝ իմ վաղվա հոդվածում։


Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 18218

Մեկնաբանություններ